Հայաստանի տարածքում, այսօր` փետրվարի 18-ին, ժամը 20.15-ի դրությամբ, միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են:
Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի Ծիլքար գյուղի հատվածում առկա է ձնաբուք, ցածր տեսանելիություն եւ քամու ուժգնացում:
Դժվարանցանելի է Երեւան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկ-Մարալիկ հատվածը, որտեղ նույնպես առկա է ձնաբուք, ցածր տեսանելիություն եւ քամու ուժգնացում:
Փակ են Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Վերին Գետաշեն-Մադինա, Ալագյազ-Ծաղկահովիտ ավտոճանապարհները:
Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները եւ երթեւեկության անվտանգությունը իրականացվում են "ՃՇՇ"-ի եւ ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ:
ԱԻ նախարարությունը զգուշացնում եւ հորդորում է` զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթեւեկությունից:
Բացի այդ, փետրվարի 18-ին, ժամը 20.15-ի դրությամբ Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ավտոճանապարհը փակ է:




























