Բրազիլական Գոյաս նահանգում փետրվարի 18 –ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում զոհվել է 13,  տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 30 մարդ:

Ինչպես տեղեկացնում է «Վեստին»,  ճակատ ճակատի բախվել են  երկու միջազգային ավտոբուսներ, որոնցից մեկը դուրս է եկել հանդիպակաց ուղի:

Ըստ ականտեսների` ավտոբուսներից մեկի վարորդը փորձել է վազանց կատարել վատ տեսանելիության պայմաններում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: