Հարավային Իսրայելում գտնվող քիմիական գործարանը հրդեհ է բռնկվել իրանական բալիստիկ հրթիռի բեկորների ընկնելուց հետո, հաղորդում է The Times of Israel-ը՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության ուժերին (IDF):
«Իրանից արձակված բալիստիկ հրթիռի բեկորը հարվածել է հարավային Իսրայելի քիմիական գործարանին: Ոչ ոք չի տուժել, սակայն հրդեհ է բռնկվել, ինչը մտահոգություններ է առաջացնում վտանգավոր քիմիական նյութերի արտահոսքի վերաբերյալ», - նշվում է հաղորդագրության մեջ:
Հրդեհի հետևանքով վիրավորներ չկան: Ավելի ուշ, հրդեհը վերահսկողության տակ վերցնելուց հետո, Շրջակա միջավայրի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հանրության համար վտանգ չկա:





























