Հայաստանում փետրվարի 20-ի` ժամը 08.30-ի դրությամբ, միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթեւեկելի են:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայությունում, փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը եւ Սելիմի լեռնանցքը: Դժվարանցանելի են Գյումրի-Ջաջուռ ճանապարհահատվածը եւ Տաշիրի տարածաշրջանի հանրապետական ճանապարհը:
Կատարվում են ձյունից մաքրման, աղով եւ ավազով մշակման ինտենսիվ աշխատանքներ:




























