Մեքսիկական Լոս Քաբոս հանգստավայրում ընթանում է «Մեծ քսանի» երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը:
G20-ի երկրներից բացի հանդիպմանը մասնակցում են նաեւ Մեքսիկայի կողմից հրավիրված Իսպանիայի, Չիլիի, Կոլումբիայի, Բենինի, Կամբոջայի, ինչպես նաեւ Ալժիրի, Ավստրիայի, Ադրբեջանի, ԱՄԷ-ի, Քենինի, Նորվեգիայի եւ Սինգապուրի դիվանագիտական վարչությունների ղեկավարները:
Հանդիպման գլխավոր թեմա է հայտարարվել «Գլոբալ կառավարում. քանդելով փակուղիները բազմակողմ համակարգում»: G20-ի արտգործնախարարների օրակարգում դրված է նաեւ հստակ զարգացման, կլիմայական փոփոխությունների եւ սննդի անվտանգության հետ կապված քաղաքական հարցերի որոշումների փնտրտուքին առնչվող թեմաների քննարկում:
Մեքսիկան անցած 10 տարիների ընթացքում արդեն երկրորդ անգամ է դառնում G20-ի համանախագահը: Մինչ այդ 2003 թվականին նա գլխավորում էր այս կազմակերպությունը: Ըստ Մեքսիկայի նախագահ Ֆելիպե Կալդերոնեի` գլոբալ եւ տնտեսական անհամապատասխանությունների հաղթահարումը, միջազգային ֆինանսաարժութային համակարգի ձեւափոխումը եւ տնտեսական աճին նպաստելը կդառնան 2012 թվականի G20-ի շրջանակներում քննարկման հիմնական թեմաները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:




























