Մենք պատմություն ենք կերտել. այսուհետ Հրեաստանում և Սամարիայում յուրաքանչյուր մայր կիմանա, որ եթե իր երեխան դուրս գա փողոց՝ մեկին սպանելու, նա կդատապարտվի կախաղանի: Դրա մասին սոցիալական ցանցերում գրել է Իսրայելի ազգային անվտանգության նախարար Բեն-Գվիրը։
«Եվ ես ասում եմ Եվրոպական Միության այն երկրներին, որոնք ճնշում և սպառնում են Իսրայել պետությանը. մենք չենք վախենում, մենք չենք հանձնվում, մենք մեր սեփական երկրում ենք, մենք ունենք ինքնիշխանություն և կպաշտպանենք մեր քաղաքացիներին»,- նշել է նա։
Ավելի վաղ Իսրայելի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ հաստատել է պաղեստինցի բանտարկյալների համար մահապատժի մասին օրենքը:





























