Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ էլ-Սիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել դադարեցնելու Իրանի հետ պատերազմը և հայտարարել է, որ նավթի գնի 200 դոլարից բարձրանալու մտավախությունները չափազանցված չեն, հաղորդում է Asharq Al-Awsat-ը։

«Ես ասում եմ նախագահ Թրամփին. ոչ ոք, բացի ձեզնից, չի կարող դադարեցնել պատերազմը մեր տարածաշրջանում, Պարսից ծոցում»,- հայտարարել է Սիսին։

Նա նաև «դատապարտել է Պարսից ծոցի արաբական պետությունների վրա Իրանի հարձակումները»։