Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքի «բարձր ռիսկի գոտում» գործող իր ռազմաօդային ուժերի կործանիչները հաջողությամբ խոցել են մի քանի իրանական անօդաչու թռչող սարքեր։

Նախարարությունը հայտնել է, որ բրիտանական Typhoon և F-35 կործանիչները, ինչպես նաև Wildcat ուղղաթիռները շարունակել են «պաշտպանական» առաքելություններ իրականացնել գիշերը Կիպրոսի, Հորդանանի, Բահրեյնի, Կատարի և ԱՄԷ-ի վրայով։

Նշվում է, որ հակամարտության սկզբից ի վեր բրիտանական օդաչուներն ու անձնակազմերը մարտական ​​գործողություններում անցկացրել են ավելի քան 1200 ժամ։