Հիասթափեցնող է, որ Միացյալ Նահանգների համար դժվարին ժամանակներում այնպիսի երկրներ, ինչպիսին Իսպանիան է՝ ՆԱՏՕ-ի անդամ, որին մենք պարտավոր ենք պաշտպանել, հրաժարվում են մեզ թույլ տալ օգտագործել իրենց օդային տարածքը Իրանին հարվածելու համար և պարծենում են դրանով։ Դրա մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Եթե ՆԱՏՕ-ն միայն Եվրոպան պաշտպանելու համար է հարձակման դեպքում, ապա անարդար է, որ դաշինքը հրաժարվում մեզ տրամադրել իր բազաները»,- նշել է նա։