Իրանը կորոշի ամերիկյան զորքերի ճակատագիրը ցամաքային գործողության դեպքում։ Այս հայտարարությունն արել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը, որին մեջբերել է Ալ Ջազիրան։

«Թրամփը կարող է որոշել իր զորքերը ուղարկել Խարգ կղզի։ Սակայն այդ դեպքում նրանց վերադարձի որոշումը կկայացնի ոչ թե նա, այլ իրանական կողմը», - նշել է Արեֆը։

Արեֆը մեկնաբանում էր Թրամփի մտադրությունը՝ վերահսկողությունը ստանձնել Իրանի Խարգ կղզու նկատմամբ, որի միջոցով արտահանվում է իրանական նավթի զգալի մասը։

Մեկ օր առաջ Արեֆը սպառնացել էր Պարսից ծոցում իրանական կղզիները գրավել փորձող երկրներին «դժոխքի ճանապարհով»։ Քաղաքական գործիչը զգուշացրել էր, որ Իսլամական Հանրապետության զինված ուժերը մտադիր են լիովին պաշտպանել իրենց սահմանները թշնամու ցանկացած հարձակումից։