Ֆրանսիայի նախագահական ընտրություններում Նիկոլա Սարկոզիի հակառակորդ Ֆրանսուա Օլանդը նամակ է ստացել, որտեղ նրան սպառնում են, բացի այդ, նամակում գեներալ Շառլ դե Գոլի նկարն է եւ գրված է «դեռեւս ամեն ինչ լավ է»: Ուղարկողը նաեւ ծրարի մեջ է դրել Բորիս Վիանի ստեղծագործությունից մի հատված, որը կարող է արտահայտել, մասնավորապես, Օլանդի բացասական վերաբերմունքը օտարերկրացիներին ոչ թե Եվրամիության, այլ նույնասեռական ամուսնությունների հարցում:

Ֆրանսիայի իրավապահ մարմինները լուրջ են մոտեցել սպառնալիքներին: Փարիզի ոստիկանությունը փորձում է պարզել ուղարկողի ինքնությունը:

Դա արդեն առաջին դեպքը չէ, որ Օլանդի հասցեին սպառնալիքներ են տեղում նախագահական ընտրությունների շրջանակներում: Փարիզում ընտրողների հետ հանդիպման ժամանակ մի կին մոտեցել է նրան եւ ալյուր լցրել վրան: