ՀՀԿ ցուցակների հարցը դեռ քննարկման գործընթացում է, որի ընթացքում որոշ հարցեր գտել են իրենց լուծումը, իսկ որոշ հարցեր` դեռ ոչ: Այս մասին այսօր` փետրվարի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը (ֆոտոռեպորտաժ):
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ՀՀԿ-ն ցուցակը կազմելիս, կարծես տարբերություն է դնում իր անդամների միջեւ, Գ. Մելիքյանը արձագանքեց. «Մեզ մոտ հավասարության եւ անհավասարության խնդիր չկա»:
Նրա խոսքով, ՀՀԿ-ն պաշտպանելու է բոլոր նրանց, ում պաշտպանելու է ժողվուրդը:
Խոսելով ՀԱԿ-ի հանրահավաքներին մասնակիցների թվի նվազման մասին, նա դա բացատրեց ժողովրդավարության առաջընթացով: Նրա ներկայացմամբ, ժողովուրդը կամաց-կամաց ճանաչում է բոլորին ու մարդիկ այլեւս հետաքրքրություն չեն տեսնում այդ հանարահավքներում: «Ես միշտ ասել եմ, որ որեւէ մեկը չփորձի ժողովրդի կամքի հետ խաղալ: Մեր ժողովուրդը բավականին մեծ կամք ունի եւ գիտակցություն: Հետեւաբար ես դա բացատրում եմ միայն ժողովրդի բարձր գիտակցությամբ»,- ընդգծեց Գագիկ Մելիքյանը, հավելելով, թե չի կարծում, թե հանրահավաքի մասնակիցների թվի նվազումն արտագաղթի հետեւանք է: Նա չի ընդունում նաեւ ճանապարհները փակելու պատճառաբանությունը:
Լուսանկարները` Սոնա Բարսեղյանի




























