Ադրբեջանի զինված ուժերը զորավարժություններ են սկսել  ղարաբաղյան հակամարտության գոտում: Այս մասին ասվում է երկրի պաշտպանության նախարարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ: 

 «Ադրբեջանական բանակը լայնածավալ զորավարժություններ է սկսել ճակատային գոտում: Պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Սաֆար Աբիեւի հրամանատարության ներքո իրականացվող զորավարժություններին ներգրավված են նաեւ ցամաքային զորքերի եւ ռազմաօդային ուժերի անձնակազմերը», - ասվում է հաղորդագրության մեջ:

Զորավարժությունները կտեւեն մինչեւ այս շաբաթվա վերջ,եւ նրանցում կօգտագործվի «ադրբեջանական բանակի ձեռքբերած ամենաժամանակակից սպառազինությունը», հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: