Շիրակի մարզում, Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 117-րդ կմ-ում, փետրվարի 18-ին, Ազատան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտոպատահար:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «ԳԱԶ-5312» մակնիշի 639 ՍՏ 46 համարանիշի (վարորդ` Արմեն Միքայելյան, «Իգիթ» ՍՊԸ) եւ «Ռենջ Ռովեր» մակնիշի 20 ՏՏ 440 համարանիշի (վարորդ` Արմեն Գրիգորյան) ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով, «Ռենջ Ռովեր»-ի ուղեւոր, Երեւանի Հալաբյան փողոցի թիվ 35 շենքի բնակիչ, 42-ամյա Հովհաննես Ասլանյանը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրիի Գյուլբենկյանի անվան բժշկական կենտրոն:
Տուժածի վիճակը գնահատվել է բավարար:




























