Մերձմոսկովյանում տեղի ունեցած պայթյունի պատճառն այն է, որ ժամանած աշխատողները գազի բալոնները տաքացնում էին զոդման լամպով:
LifeNews-ը ներկայացնում է տուժածներից երկուսի անունները` 17-ամյա Իլհան Միրկազարիմովը եւ 29-ամյա Ռուսլան Մավլադոթովը: Նրանք պայթյունից առաջ ամանները գազով են տաքացրել:
Նրանց մարմնի մակերեսի 90 տոկոսն այրվել է: Նրանք եւ եւս երեք աշխատակից գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Բժիշկները խուսափում են կանխատեսումներ անել:
ԱԻՆ-ի տեղեկություններով, հավանաբար աշխատողները մեկ անգամ չէ, որ նման գործողություն են կատարել, ուստի այս անգամ էլ են որոշել տաքացնել ամանները նման ճանապարհով, որը աղետալի հետեւանքներ է ունեցել:
Հիշեցնենք, որ հացի փուռի տերը խոստովանել է, որ իր մոտ անլեգալներ էին աշխատում:




























