Երեւանում, փետրվարի 18-ին, ժամը 09.30-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բաբայան փողոցի թիվ 3 շենքի մոտ բախվել է մայթեզրին կայանված «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենային, որն էլ ինքնաբերաբար տեղից շարժվելով՝ վրաերթի է ենթարկել 71-ամյա մի տղամարդու:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























