Ոստիկանության «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի ծառայողներն, փետրվարի 19-ին, Գյումրի-Մոսկվա չվերթի ուղեւորների հաշվառման ժամանակ օդանավակայանի սահմանային վերահսկողության կետից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 40-ամյա Թորոս Մ.-ին, ով 2010 թ. սեպտեմբերի 7-ից հետախուզվում էր ՌԴ Օրյոլի մարզի իրավապահների կողմից:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փետրվարի 19-ին, ժամը 01.10-ին, ոստիկանության ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել եւ բերման են ենթարկել Արմավիր մարզի Մրգաշատ գյուղի 33-ամյա մի բնակչի, ով փետրվարի 8-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:
Փետրվարի 18-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Ռանչպար գյուղից բերման են ենթարկել 23-ամյա մի աղջկա, ով փետրվարի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 109 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով, այն է՝ անզգուշությամբ մահ պատճառելը:
Աղջիկը կալանավորված է:




























