Թուրքիան հրաժարվել է ֆինանսավորել ֆրանսիական Europa Race ռեգատան, քանի որ Ֆրանսիան մտադիր է հաստատել ցեղասպանությունների, այդ թվում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:
Հեղինակավոր առագաստավային ռեգատան պետք է սկսվեր մայիսի 5-ին Ստամբուլում եւ ավարտվեր Ֆրանսիայում` Լա-Ռոշելում հունիսի 3-ին, գրում է Hurriyet Daily News-ը:
Մրցույթի մասնակիցները ապշած են նման որոշումից: «Դա քաղաքական հարց է, եւ մենք չենք կարող ոչինչ անել»,-թերթի հետ զրույցում հայտնել է Միակորպուս զբոսանավերի միջազգային ասոցիացիայի (IMOCA) գործադիր խորհրդի անդամ Գայթան Գուրոն:
Նա նաեւ հավելել է, որ նավերն արդեն պատրաստ էին մրցույթին, սակայն կորցրել են ֆինանսավորման հիմնական աղբյուրը:
«Մենք քննարկում ենք այլընտրանքային մրցույթի անցկացման հարցը: Բարսելոնան, Լա-Ռոշելը եւ Պորտսմուտը նախկինի պես հրավիրված է ռեգատայի անցկացմամբ»,-ասել է նա:




























