Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան եւ Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահը ստորագրել են շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղը պատկերասրահի ճարտարագիտական մասնաշենքում անցկացնելու մասին համաձայնագիրը:

Հնդիկ Վիշվանաթան Անանդն ու իսրայելցի Բորիս Գելֆանդը շախմատային թագը կվիճարկեն մայիսին:

Մրցանակային հիմնադրամը կլինի 2,55 միլիոն դոլար: Հաղթողը կստանա գումարի 60 տոկոսը, հաղորդում է Gazeta.ru-ն: