Աֆղանստանում ուժեղ ցրտերի հետեւանքով երեխաներ են մահանում. վերջին ամսվա ընթացքում այստեղ գրանվել է 40 երեխայի մահվան դեպք: Երկրի Առողջապահության նախարարության ներկայացուցիչը հաղորդել է, որ հիմնականում երեխաները մահանում են Քաբուլին կից փախստականների ճամբարում:
Ընթացիկ ձմեռը Աֆղանստանում համարվում է ամենախիստը վերջին 15 տարվա ընթացքում: Երեխաների փրկության միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Բոբ Գրաբմենը հայտնել է ,որ «խիստ ցրտերի պայմաններում երեխաները փաստացի ոչինչ չունեն, որպեսզի պաշտպանվեն ցրտերից: Նրանք չունեն տաք ծածկոցներ, վառելիք, տաք հագուստ եւ նույնիսկ կոշիկ»,-գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Օդերեւութաբանների կանխատեսումներով, ցրտերը միայն կսաստկանան առաջիկայում:




























