Ռուսաստանի նախագահի թեկնածու Միխայիլ Պրոխորովի «ձեռքը խնդրել են» հենց մամուլի ասուլիսի ժամանակ: Պրոխորովը լրագրողից թխվածքով լի զամբյուղ է ստացել, որ հին ազովյան սովորույթների համաձայն, տալիս են խնամախոսության ժամանակ:
Լրագրողը հետաքրքրվել է, թե նախագահական ընտրություններում առաջադրվող թեկնածուի ապագա կինը ինչ հատկանիշներ պետք է ունենա:
Այդ հարցը նրան առաջին անգամ չէ, որ տալիս են, եւ ամեն անգամ միլիարդատերը մի յուրօրինակ պատասխան է տալիս: Այս անգամ նա ասել է. «Մեկ հատկություն պետք է լինի, ես նրան պետք է ուղղակի սիրեմ», գրում է «ՌԻԱ Նովոստին»:




























