Հանրապետական կուսակցությունում խանդով չեն վերաբերում, որ Վարդան Օսկանյանը դարձել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ: Նման կարծիք է հայտնել Ազգային ժողովի ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը` փետրվարի 20-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ (ֆոտոռեպորտաժ):

«Մենք դրան խանդով չենք վերաբերում եւ վտանգ էլ չենք տեսնում: Ինչի՞ն խանդենք: Կգան խորհրդարան, այն ժամանակ էլ կտեսնենք: Խորհրդարանը դա ամենաօրյա ծանր աշխատանք է»,-ասել է Այվազյանը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի