ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանն ընտրությունների ժամանակ իշխանություն-ընդդիմություն պայքարը նմանեցնում է «Գլադիատոր» ֆիլմի մենամարտին, որտեղ կայսրը մարտից առաջ մահացու վիրավորում է իր հակառակորդ Մաքսիմուսին, որ կարողանա հաղթել, բայց ցույց է տալիս, թե, իբր, հավասար մարտ է ընթանում:

Այս համեմատությունը Լ. Զուրաբյանն արել է Հայաստանի քաղաքագետների միությունում կազմակերպված քննարկման ժամանակ:

Այդուհանդերձ, նա համոզմունք հայտնեց, որ ընտրություններն ամենահստակ մոբիլիզացիոն մեխանիզմն է՝ ժողովրդին ակտիվացնելու, ժողովրդի գիտակցությունը բարձրացնելու, համակարգն առողջացնելու առումով: «Մենք ցանկացած ընտրություն օգտագործելու ենք Հայաստանի վերափոխման համար»,- ընդգծել է Զուրաբյանը:

Անդրադառնալով ընտրությունների վերահսկման մեխանիզմներին, ՀԱԿ համակարգողը նշեց բոլոր տեղամասերում միջազգային դիտորդների, նաեւ ՀԱԿ-ի ներկայացուցիչների ներկայության կարեւորությունը: