Սիրիայի Աթրիա շրջանում, ահաբեկչական խմբավորումը զինված դիմադրություն է ցույց տվել իրեն հետապնդող սահմանապահ ջոկատին: Սահմանապահների պատասխան կրան են բացել, որի հետեւանքով մի քանի հանցագործներ սպանվել են եւ վիրավորվել, հաղորդում է սիրական պետական լրատվական գործակալությունը` «ՍԱՆԱ»-ն:
Գործակալության թղթակիցը դեպքի վայրից նաեւ հայտնել է, որ ահաբեկիչների հետ տեղի ունեցած առճակատման հետեւանքով զոհվել են սիրիական բանակի փոխգնդապետ Յասեր Խոդր Աբասը եւ սպա Հասան Հարֆան Փաշան, վիրավորվել է եֆրեյտոր Աբդել-Հաքին Հասանը:
Դեր Զոր նահանգում զինյալները կանգնեցրել են ուղեւորական ավտոբուսը եւ առեւանգել ավագ լեյտենանտ Հումամ Թուրքի Ռամադանին:




























