ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Վաշինգտոնի վարչակազմի կարեւոր աշխատակիցների հետագա վերադասավորումների հարցը՝ դժգոհություն հայտնելով առեւտրի նախարար Հովարդ Լուտնիկի եւ աշխատանքի նախարար Լորի Չավես-Դերիմերի աշխատանքից, տեղեկացրել է ամերիկյան Politico թերթը։

Պարբերականի աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ առաջնորդը «դժգոհություն եւ հիասթափություն է հայտնել Լուտնիկից եւ Չավես-Դերիմերից եւ քննարկում է կաբինետի հետագա փոփոխությունները»։ «Նա շատ զայրացած է եւ մտադիր է կադրային փոփոխություններ կատարել»,-  նշել է վարչակազմի աղբյուրներից մեկը։

Հրապարակման մեջ նշվել է, որ ԱՄՆ առաջնորդը դեռեւս որոշում չի կայացրել Լատնիկի կամ Չավես-Դերիմերի պաշտոնանկության վերաբերյալ: Մի աղբյուրի համաձայն՝ վերադասավորումը կարող է ազդել այն նախարարների վրա, ովքեր, ԱՄՆ նախագահի կարծիքով, «չեն արդարացրել սպասումները կամ չափազանց շատ բացասական ուշադրություն են գրավել իրենց հանդեպ»:

Սպիտակ տան ներկայացուցիչը, մեկնաբանելով հրապարակումը, ընդգծել է, որ ԱՄՆ առաջնորդը «լիովին աջակցում է» Լատնիկին եւ Չավես-Դերիմերին: