Ժողովուրդ ջան, չէ, տենց չի լինում, որ ասում եք ոտքդ գազից չվերցնես՝ վերջը «պավարոտ» կա, բան կա: Այս մասին, այսօր՝ ապրիլի 2–ին, Արաքս համայնքի Մեծամոր բնակավայրի միջնակարգ դպրոցի բակում մեծամորցիների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Ինչի՞, Պուտինի մոտ լավ էլ գազ տվիր»,- ասաց բնակիչներից մեկը՝ Փաշինյանին:
Ի պատասխան՝ Փաշինյանը շեշտեց, որ դա բարեկամական զրույց էր ու ինքը պարզապես նկատի ունի, որ պետք չէ միշտ գազին սեղմել, մեկ-մեկ էլ «տորմուզին է» պետք, ինչպես մեքենայի դեպքում:
«Դուք որ մեքենա եք վարում, ոտքը միշտ գազին չի, չէ՞, մեկ-մեկ տորմուզին եք սեղմում, մեկ-մեկ աջ եք քաշում, կանգնում»,- նշեց նա:
Գյուղացիները խնդրեցին նաև գյուղի ճանապարհը նորոգել։ Մեկն էլ խնդրեց Էջմիածնում դիալիզի կենտրոն բացել։
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն արձագանքեց. «Բժշկական կենտրոնը կառուցման փուլում է, դա էլ կլինի»։





























