Այսօր` փետրվարի 20-ին, ժամը 14.14-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մայիսյան գյուղի մոտակայքում ձնաբքի հետեւանքով արգելափակվել է 2 ավտոմեքենա եւ հայտնվել խցանման մեջ:

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 16.04-ի դրությամբ «Ախուրյանի ՃՇՇ»-ի աշխատակիցների կողմից ճանապարհը մաքրվել է, եւ դուրս է բերվել 5 մարդատար ավտոմեքենա: