Իրանի կողմից Երուսաղեմի սուրբ վայրերի հրթիռակոծման հետ կապված՝ Իսրայելի ոստիկանությունը բոլոր հավատացյալների կյանքի պաշտպանության միջոցներ է ձեռնարկում Զատկվա եւ Սուրբ կրակի իջման արարողության նախօրեին, տեղեկացրել է «Израиль по-русски»-ն։

«Պատրիարք Թեոֆիլոս III-ի, արքեպիսկոպոս Սեւան Ղարիբյանի եւ եպիսկոպոս Ֆյոդոր Զաքարիանի հետ համագործակցությամբ որոշվել է, որ այս տարի արարողություններն անցկացվելու են սահմանափակ, խորհրդանշական ձփեւաչափով։

Բոլոր կողմերը հաստատել են իրենց ընդհանուր հանձնառությունը հավատացյալների անվտանգության եւ Երուսաղեմի Հին քաղաքում ազատ դավանանքի պահպանման հարցում»,- տեղեկացրել է ալիքը։