Այսօր` փետրվարի 20-ին «1-03» ծառայությունից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 17.50-ին Արարատի մարզի Արարատ գյուղի Սահմանապահների փողոցի թիվ 84 տանը տեղի է ունեցել գազի արտահոսք` բռնկումով:
Հայաստանի ԱԻՆ լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ արտահոսքի հետեւանքով ձեռքի եւ ոտքի 2-րդ եւ 3-րդ կարգի այվածքներով Արարատ քաղաքի բժշկական կենտրոն են տեղափոխվել վերոնշյալ տան բնակիչներ` 49-ամյա Դաչի Մշոյանը, 43-ամյա Հովհաննես Արարատյանը եւ 51-ամյա Վաչագան Իարապետյանը, ովքեր ստանալով առաջին բուժօգնություն` դուրս են գրվել:
Դեպքի մասին ԱԻՆ ահազանգ չի ստացվել:




























