Այսօր` փետրվարի 20-ին, ժամը 11.07-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Աշոցք-Թորոսգյուղ ավտոճանապարհին ուժեղ ձնաբքի հետեւանքով արգելափակվել են մոտ 40 ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով առաջացել է խցանում:
Հայաստանի ԱԻՆ լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 15-ի սահմաններում «Աշոցքի ՃՇՇ»-ի կողմից Թորոսգյուղի մոտակայքում ճանապարհի երթեւեկելի մաս է դուրս բերվել մոտ 40 ավտոմեքենա:




























