Ուզբեկստանի նախագահի դուստր Սաիդա Միրզիյոևան Ֆլորիդայում այցելել է Մար-ա-Լագո նստավայր և հանդիպել Հարավային ու Կենտրոնական Ասիայի հարցերով ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի բանագնաց Սերխիո Գորի հետ։ Այս մասին Միրզիյոևան հայտնել է իր Telegram-ալիքում։
«Ուրախ էի Մար-ա-Լագոյում հանդիպել Հարավային և Կենտրոնական Ասիայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց, դեսպան Սերխիո Գորի հետ», — ասված է հրապարակման մեջ։
Միրզիյոևան նշել է, որ Վաշինգտոնում բազմաթիվ արդյունավետ հանդիպումներ է ակնկալում։
Հրապարակված լուսանկարում նա պատկերված է Դոնալդ Թրամփի կրտսեր դստեր՝ Թիֆանիի հետ։





























