Ամիօ բանկի կանոնադրական կապիտալը համալրվել է 20 միլիարդ ՀՀ դրամով:   

Համալրման վերաբերյալ որոշումն ընդունվել է 2025 թվականի դեկտեմբերի 18-ին կայացած Բանկի բաժնետերերի ընդհանուր ժողովում:

Համալրման արդյունքում, 2026թ. ապրիլի 06-ի դրությամբ, Բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 210 միլիարդ ՀՀ դրամ:

Կապիտալի համալրումը միտված է Բանկի ռազմավարական ծրագրի իրականացմանը՝ շեշտադրելով հատկապես Բանկի մրցակցային դիրքի ամրապնդումն ու բիզնեսի ընդլայնմանն ուղղված նախաձեռնությունների իրականացումը:                                           

Ներդրված միջոցները կնպաստեն Բանկի դինամիկ աճին և շարունակական զարգացմանը՝ ապահովելով կայունություն ու նոր հնարավորություններ հաճախորդների համար:                                                               

[email protected] |   010 59 20 20 |  amiobank.am

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից