ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ ներքին բախումներ հրահրելու նպատակով զենք է ուղարկել։
«Մենք որոշակի քանակով զենք ուղարկեցինք, և այն պետք է հասներ Իրանի ժողովրդին։ Գիտե՞ք ինչ տեղի ունեցավ։ Մարդիկ, որոնց միջոցով մենք այն ուղարկել էինք, այն յուրացրին։ Ես շատ վրդովված եմ մարդկանց որոշակի խմբից, և նրանք դրա համար բարձր գին կվճարեն։ Իրանի ժողովուրդը զենք ստանալուն պես հակահարված կհասցնի։ Եթե նրանք զենք ունենային, Իրանը երկու վայրկյանում կհանձնվեր»,- նշել է նա։
«Երբ իրանցի ժողովուրդը ռումբերի ձայներչի լսում, վրդովվում է. նա ուզում է ռումբերի ձայներ լսել»,- նման տարօրինակ հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ նախագահը։





























