Իրանի հյուսիսային Ալբորզ նահանգին ԱՄՆ-ի և Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 18 խաղաղ բնակիչ, ևս 24-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնել է փոխնահանգապետ Քոդրաթոլլա Սեյֆը։

«Այս պահի դրությամբ հաստատվել է մեր 18 սիրելի հայրենակիցների մահը, որոնց թվում կա երկու փոքրիկ երեխա։ 24 բնակիչ ստացել է վնասվածքներ. նրանք անմիջապես տեղափոխվել են բժշկական հաստատություններ և գտնվում են հսկողության տակ»,- նրա խոսքերն է մեջբերում Fars գործակալությունը։

Փոխնահանգապետը նշել է, որ հակառակորդի գործողություններն անպատասխան չեն մնա, և յուրաքանչյուր նման հանցագործություն միայն ամրապնդում է ագրեսորների դեմ պայքարում իրանցի ժողովրդի վճռականությունը։