Չինաստանը մտահոգված է Մերձավոր Արևելքում էսկալացիայի հնարավորությամբ և կողմերին կոչ է անում անցնել խաղաղ բանակցությունների։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը՝ մեկնաբանելով Իրանի կրիտիկական ենթակառուցվածքներին հարվածելու պատրաստակամության մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը։
«Չինաստանը խորապես մտահոգված է ստեղծված իրավիճակով։ Ընթացիկ ճգնաժամի էսկալացիան և դրա կարգավորման ժամկետների ձգձգումը չեն բխում կողմերից և ոչ մեկի շահերից», - նշել է նա։
Դիվանագետը նաև կոչ է արել ներգրավված կողմերին կառուցողական դեր խաղալ ճգնաժամի հաղթահարման և խաղաղ բանակցությունների առաջմղման գործում։


























