ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցրել Իրանի կենտրոնական մասում գտնվող Ղոմ նահանգի կամուրջներից մեկին։ Այս մասին հայտնել է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը (IRIB)` հղում անելով տեղական իշխանություններին:
«Մի քանի րոպե առաջ ամերիկա-սիոնիստական ուժերը հարված են հասցրել Ղոմ քաղաքից դուրս տանող կամուրջին»,- հայտնել է իրանական հեռարձակողը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ սպառնացել էր Իրանին երեքշաբթի օրը վերածել «կամուրջների և էլեկտրակայանների օրվա»՝ կոչ անելով բացել Հորմուզի նեղուցով երթևեկությունը, նշելով, որ հակառակ դեպքում իրանցիները «կապրեն դժոխքում»։


























