Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) պնդում է, որ Օմանի ծոցում հարված է հասցրել Իսրայելի համար ռազմական բեռ տեղափոխող բեռնարկղանավին։

«Սիոնիստական ռեժիմին պատկանող բեռնարկղանավը խոցվել է հետախուզական գործողության և հրթիռային հարձակման հետևանքով»,- կորպուսի հայտարարությունից մի հատված է մեջբերում Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։