ԱՄՆ-ի և Իսրայելի զինված ուժերը հարված են հասցրել Թեհրանից դեպի արևմուտք գտնվող Քարաջ քաղաքի երկաթգծերին։ Համապատասխան կադրերը հրապարակում է Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը։

Տեսանյութում երևում է, թե ինչպես են ընկերության աշխատակիցները տարհանում տուժածներին ավիահարվածի վայրից։

Ապրիլի 7-ին ավիահարվածներ են հասցվել Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ։ Որոնց թվում են նաև Քաշանի երկաթուղային կամուրջը և Թավրիզ ու Զենջան քաղաքները կապող մայրուղու ավտոմոբիլային կամուրջը։