ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 7-ին հայտարարել է, որ Իրանի տարածքին իր խոստացած հարվածների հետևանքով կարող է «մի ողջ քաղաքակրթություն» կործանվել։

«Մի ողջ քաղաքակրթություն կմեռնի այս գիշեր (ապրիլի 8-ի գիշերը), և այն այլևս երբեք հնարավոր չի լինի վերադարձնել։ Ես չեմ ուզում, որ դա տեղի ունենա, բայց, հավանաբար, այդպես էլ կլինի», — գրել է նա Truth Social սոցիալական ցանցի իր էջում։

Թրամփը կրկնել է, որ այժմ Իրանում իշխանության ղեկին են «ավելի խելացի և պակաս արմատական մարդիկ», և հույս է հայտնել, որ օրվա ընթացքում «հեղափոխական ու հրաշալի մի բան» տեղի կունենա։

«Ո՞վ գիտի: Մենք այդ մասին կիմանանք այսօր երեկոյան՝ համաշխարհային երկարատև ու բարդ պատմության ամենակարևոր պահերից մեկի ժամանակ»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը: