ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով ավերվել է Թեհրանի նահանգում գտնվող Սորխ-Հեսար գետի վրայով անցնող միակ երկաթուղային կամուրջը։ Այս մասին հայտնել է իրանական YJC գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին։
Գործակալության տվյալներով՝ այսօր ցերեկը Քալե-Նոու շրջանի (Ռեյ շրջան) վրա ամերիկացիների և սիոնիստների հարձակման ժամանակ վնասվել և ավերվել է Սորխ-Հեսար գետի վրայով անցնող միակ կամուրջը։ Այն Մողիմաբադ գյուղով անցնող երկաթուղային գծի մի մասն է եղել։


























