Իրանի մի շարք նահանգների իշխանություններ հայտարարել են երկաթուղային հաղորդակցության դադարեցման մասին այն բանից հետո, երբ Իսրայելի բանակը կոչ է արել իրանցիներին հեռու մնալ երկաթգծերից:
Mehr գործակալությունը մեջբերել է Խուզեստան նահանգի փոխնահանգապետի և Մաշհադ քաղաքի ղեկավարի խոսքերը, ովքեր տեղեկացրել են Մաշհադի երկաթուղային կայարանի աշխատանքի և երկրի հարավում գտնվող բոլոր գնացքների երթևեկության դադարեցման մասին։ Երկու պաշտոնյաներն էլ նշել են, որ որոշումն ընդունվել է բացառապես անվտանգության նկատառումներից ելնելով։


























