Իրանը նախապայմաններ է առաջադրել Միացյալ Նահանգների հետ երկարատև խաղաղության բանակցությունների համար, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով բարձրաստիճան պաշտոնյայի։
Ըստ գործակալության զրուցակցի՝ Թեհրանի նախապայմանների թվում են հարվածների անհապաղ դադարեցումը, հարձակումների չկրկնվելու երաշխիքները և վնասի փոխհատուցումը։
Պաշտոնյան հայտարարել է, որ Թեհրանը մերժում է Միացյալ Նահանգների հետ ցանկացած հրադադար, որը միայն ժամանակավոր է։
Նա հավելել է, որ մշտական խաղաղության համաձայնագիրը պետք է Իրանին հնարավորություն տա պահանջել վճարներ Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար, որոնք կտատանվեն՝ կախված նավի տեսակից, դրա բեռից և ստեղծված պայմաններից։



























