ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը երեքշաբթի զգուշացրել է, որ ԱՄՆ-ն ունի «գործիքներ, որոնք որոշել ենք առայժմ չօգտագործել Իրանի դեմ , հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։

Այդ կապակցությամբ նա հույս է հայտնել, որ բանակցությունները հնարավորություն կընձեռեն խուսափել դրանց կիրառումից։

«Միացյալ Նահանգները մեծ մասամբ հասել է իր ռազմական նպատակներին»,- Հունգարիա կատարած այցի ժամանակ լրագրողներին ասել է Վենսը, հավելելով, որ «մոտ ապագայում շատ բանակցություններ կլինեն», ԱՄՆ-ի սահմանած ժամկետը՝ Գրինվիչի ժամանակով 00:00-ն լրանալուց հետո։

«Նրանք պետք է իմանան, որ մեր զինանոցում գործիքներ ունենք, որոնք որոշել ենք առայժմ չկիրառել։ Միացյալ Նահանգների նախագահը կարող է որոշել կիրառել դրանք, և նա կորոշի կիրառել դրանք, եթե իրանցիները չփոխեն իրենց վարքագիծը»,- ասել է ԱՄՆ փոխնախագահը։