Pars Today թելեգրամյան ալիքը թվարկել է թշնամու կողմից հարձակման ենթարկված Իրանի երկաթուղային և ճանապարհային ենթակառուցվածքները։

Թեհրան. հարված է հասցվել Թեհրան-Մաշհադ երկաթուղային գծին (Կալլե-Նո, Ռեյ)։

Սպահան. Հարձակում Քաշանում գտնվող Յահյա-Աբադ երկաթուղային կամրջի վրա. 2 նահատակ և 3 վիրավոր։

Ղոմ. Հարձակում նահանգի արևմտյան մասում գտնվող ցամաքային ճանապարհներից մեկի վրա. փոխադրամիջոցների երթևեկությունը պահպանվում է։

Ալբորզ. Հարձակում Քարաջ երկաթուղային գծերի վրա։

Զանջան. Հարված է հասցվել Զանջան-Միանե երթուղու երկաթուղային կամրջին։

Արևելյան Ադրբեջան. Թավրիզ-Թեհրան ճանապարհի և մայրուղու ժամանակավոր շրջափակում. երթևեկությունը վերականգնվել է։

«Գնացքների շարժումը չեղարկված է. Մաշհադ, հարավային և Զագրոսի երկաթուղային գծեր մինչև հետագա ծանուցում»,- գրում է ալիքը։