Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի այն հայտարարությունից հետո, ըստ որի իսրայելական բանակը Իրանում երկաթուղիներ և կամուրջներ է ռմբակոծել, Իսրայելի բանակը (ՑԱԽԱԼ) իր թելեգրամյան ալիքում հաստատել է, որ հարվածներ է հասցրել կամուրջների ութ հատվածներին:

Ըստ ՑԱԽԱԼ-ի հայտարարության՝ այդ կամուրջները ԻՀՊԿ-ն օգտագործել է զենք և ռազմական տեխնիկա տեղափոխելու համար։

Կամուրջների վնասված հատվածներն, ըստ տեղեկությունների, գտնվում էին Իրանի մի քանի շրջաններում, ներառյալ՝ Թեհրանում, Քարաջում, Թավրիզում, Քաշանում և Ղոմում։