Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, փետրվարի 18-ի առավոտյան, իր վարած «ԳԱԶ-5312» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 46-ամյա Արայիկ Բ.-ին, ում ավտոմեքենայի թափքում հայտնաբերվել է 9 խմ փայտանյութ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 04.00-ի սահմաններում, Քարինջ գյուղին հարակից հանդամասից ապօրինի հատել է 1 կաղնի:
Կատարվում է հետաքննություն:




























