արդար գործի հանդեպ «Քաղաքակիրթ» ազգի մշակույթի, տրամաբանության և հավատի ուժը, անկասկած, կհաղթի կոպիտ ուժի տրամաբանությանը, X սոցիալական ցանցում գրել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Ազգը, որը հաստատակամորեն հավատում է իր ուղու ճիշմարտացիությանը, պետք է օգտագործի իր բոլոր հնարավորությունները՝ իր իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու համար»,- շեշտել է Բաղային։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 7-ին առաջարկել է ոչնչացնել «մի ամբողջ քաղաքակրթություն»՝ Իրանի տարածքում իր խոստացված հարվածներով։

«Մի ամբողջ քաղաքակրթություն կմահանա այսօր երեկոյան (ապրիլի 8-ի գիշերը) և այն երբեք չի վերադարձվի։ Ես չեմ ուզում, որ դա տեղի ունենա, բայց հավանաբար կլինի», - իր Truth Social սոցիալական ցանցում գրել է նա։

Թրամփը կրկին նշել է, որ Իրանում այժմ իշխանության գլուխ են «ավելի խելացի և պակաս արմատական ​​ուղեղներ» և հույս է հայտնել, որ օրվա ընթացքում «ինչ-որ հեղափոխական և հրաշալի բան» կպատահի։

«Ո՞վ գիտի։ Մենք դա կիմանանք այսօր երեկոյան՝ աշխարհի երկար և բարդ պատմության ամենակարևոր պահերից մեկում»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։