Իրանական «Handala» կիբերխմբավորումը, ի պատասխան իսրայելական լրատվամիջոցների հաղորդագրությունների, հայտարարել է, որ ոչ թե երրորդ կողմերը, այլ ինքն է ստացել իսրայելական էներգետիկ օբյեկտների կոորդինատները, գրում է  Shia News-ի թելեգրամյան ալիքը։

Ինչպես գրում է ալիքը՝ իսրայելական լրատվամիջոցներում վերջերս հրապարակված հրապարակումներից հետո, որոնք, հղում անելով ուկրաինական աղբյուրներին, պնդում էին, թե Ռուսաստանը, իբր, Իրանին Իսրայելում խոցելի թիրախների ցանկ է տրամադրել, «Handala» կիբերճակատը հերքում է տարածել։

« Handala»-ի  պաշտոնական հայտարարության մեջ ասվում է.

Սիոնիստական ​​ռեժիմի զգայուն էլեկտրական ենթակառուցվածքների վերաբերյալ բոլոր տվյալները ստացվել են «Handala» մասնագետների կողմից։ Այդ տեղեկությունն այժմ գտնվում է հրթիռային ստորաբաժանումների տիրապետության տակ, որոնք բերվել են լիակատար մարտական ​​պատրաստության։

«Handala»-ն առանձնապես ընդգծում է, որ «Դիմադրության առանցքի» հետախուզական աջակցությունն իրականացնում է բացառապես իր սեփական ուժերով՝ առանց այլ պետությունների որևէ մասնակցության կամ օգնության»,- մեջբերում է ալիքը հաքերային խմբի հայտարարությունը։