«Դոնալդ Թրամփը խելագարվել է, և իրանցի ժողովրդին ոչնչացնելու նրա սպառնալիքներին պետք է լրջորեն վերաբերվել»,- X սոցիալական ցանցում գրել է կոնգրեսական Ռոբերտ Գարսիան։
«Նա վերահսկողությունից դուրս է եկել, իսկ նրա կաբինետը և նրա շրջապատի մարդիկ պետք է հավատարիմ լինեն Սահմանադրությանը և կիրառեն 25-րդ փոփոխությունը։ Նա պետք է հեռացվի»,- նշել է Գարսիան։
Իր հերթին, Սենատի դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերը ԱՄՆ նախագահին «ծայրահեղ հիվանդ մարդ» է անվանել։
«Յուրաքանչյուր հանրապետական, որը հրաժարվում է միանալ մեզ այս անիմաստ ընտրության պատերազմի դեմ քվեարկելու հարցում, պատասխանատվություն է կրում բոլոր հետևանքների համար, ինչ էլ որ պատահի, գրողը տանի»,- գրել է Շումերը։
ԱՄՆ նախագահի նախկին դաշնակից Մարջորի Թեյլոր-Գրինը ևս կոշտ քննադատություն է հնչեցրել Թրամփի հասցեին՝ նրա «ամբողջ քաղաքակրթության մահվան» մասին գրառումը «չարիք և խելահեղություն» որակելով:
«25-ՐԴ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ: Ամերիկայի վրա ոչ մի ռումբ չընկավ։ Մենք չենք կարող ոչնչացնել մի ամբողջ քաղաքակրթություն։ Սա չարիք է և խելագարություն»,- X սոցիալական ցանցում գրել է նա։
Նշենք, որ ամերիկացի քաղաքական գործիչներին մտահոգել է ԱՄՆ նախագահի՝ Truth Social սոցիալական ցանցում Իրանի մասին գրառումը, որում նա, խոսելով Իրանի մասին, չէր բացառել «մի ամբողջ քաղաքակրթության ոչնչացում»։





























