Ադրբեջանում հասարակական վայրերում կրոնական գլխակների կրումը կսահմանափակվի,  կխրախուսվի ազգային գլխաշորի՝ քյալագայի կրումը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

Ըստ տեղեկությունների՝ նոր կարգավորումները հիմնականում կվերաբերեն միջնակարգ դպրոցներին, համալսարաններին և պետական ​​​​մարմիններին։

Այդ նախաձեռնության հիմնական նպատակը նշվում է որպես «ազգային միասնության պահպանում և միասնական սոցիալական միջավայրի ստեղծում»։